Որն է Թրամփի շրջապատի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ դիրքորոշումը․ WSJ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Սպիտակ տան ղեկավարի փեսան՝ Ջարեդ Քուշները, կարող են համարել, որ Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն կարող է նպաստել Եվրամիության երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների վերականգնմանը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչների մեկնաբանություններն ու նրանց կարծիքին ծանոթ մարդկանց խոսքերը:
«Ռուսաստանի վերադարձը համաշխարհային տնտեսություն գումար կբերի ամերիկացի ներդրողներին և կկայունացնի Մոսկվայի հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, նյութում նշվում է, որ Թրամփի շրջապատը Ռուսաստանը դիտարկում է որպես հարուստ բնական ռեսուրսներով և բիզնեսի համար լայն հնարավորություններով երկիր:


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)