Ով է ԵՄ անդամակցության առաջնահերթ թեկնածուներից մեկը․ Politico
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունը Ուկրաինան դիտարկում է որպես անդամակցության առաջնահերթ թեկնածուներից մեկը: Այս մասին Politico-ի հետ զրույցում ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը։
«Խոսքը միայն թեկնածուներ ներգրավելու մասին չէ, խոսքը մեր մասին է. կկարողանանք հաղթահարել մարտահրավերները։ Արդյոք դա օգտակար է մեր անվտանգության համար: Մենք լրացնում ենք անցյալում թողած բացերը: Արդյոք մեզ պետք է Ուկրաինան ԵՄ-ում: Այո՛», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, հանձնակատարը նշել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում Եվրամիությունը պետք է կոնկրետ որոշումներ կայացնի, որպեսզի ապահովի նոր անդամ պետությունների ընդունումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)