Մակրոնը գիտի՝ ինչպես կազմակերպել զրույցը Պուտինի հետ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկով
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գիտի` ինչպես կազմակերպել զրույցը իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «60 րոպե» հաղորդման հետ հարցազրույցի ժամանակ։
«Եթե Մակրոնն ունի ասելիք, և դա իսկապես ազդանշան է, նա և նրա օգնականները գիտեն, թե ինչպես փոխանցել այն և ինչպես կազմակերպել նման զրույց Պուտինի հետ», - նշել է դիվանագետը։
Դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի նախագահը խոստովանել է, որ Եվրոպան կարող է օգուտ քաղել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսության վերսկսումից։ Միևնույն ժամանակ, Մակրոնը ընդգծել է, որ նման շփումները պետք է լինեն համակարգված և լիովին թափանցիկ։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է երկխոսության իր արտասահմանյան գործընկերոջ հետ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը