Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել Ճապոնիային ուղղված կոչով
Ռուսաստան
Մոսկվան Տոկիոյին կոչ է անում հրաժարվել երկկողմ հարաբերություններում թշնամական գծից։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի պատգամավոր Մունեո Սուզուկիի հանդիպման արդյունքներով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են դեգրադացվել Տոկիոյի ոչ բարեկամական կուրսի պատճառով:
«Միջպետական շփումների վերսկսման համար պահանջվում է Ճապոնիայի իշխանությունների կողմից առարկայական քայլերով ամրապնդված մերժում թշնամական գծից, որը չի համապատասխանում Ճապոնիայի և նրա ժողովրդի շահերին», - ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)