Ուկրաինայի ԶՈւ-ում նշել են երկաթուղիներին հարվածնելու Ռուսաստանի նպատակը
Աշխարհ
Ռուսաստանը փորձում է կտրել Ուկրաինայի և Լեհաստանի միջև երկաթուղային գծերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի կապի փորձագետ Սերգեյ Բեսկրեստնովը։
«Հարձակումներն ընթանում են Կիև-Կովել երկաթուղային գծի վրա։ Հակառակորդի խնդիրն է դադարեցնել Ուկրաինա-Լեհաստան լոգիստիկ այդ օղակի աշխատանքը», - ընդգծել է ուկրաինացի զինվորականը։
Նա հավելել է, որ երկաթուղային լոգիստիկայի վրա հարձակումները կշարունակվեն, և կոչ է արել իշխանություններին պաշտպանել ուղիները ՀՕՊ ուժերի և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը