Վենեսուելան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին երկրի ինքնիշխանության պաշտպանության գործում ցուցաբերած աջակցության համար
Աշխարհ
Վենեսուելան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Վենեսուելայի ժողովրդի ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու ջանքերին աջակցելու համար։ Այս մասին Telegram-ում գրել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլը։
«Նախագահ Նիկոլաս Մադուրոյի անունից մենք ցանկանում ենք մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը՝ ԱՄՆ վարչակազմի սպառնալիքների և Կարիբյան ավազանում անօրինական ռազմական գործողությունների դեմ նախագահ Մադուրոյի՝ Վենեսուելայի ժողովրդի ինքնիշխանությունն ու շահերը պաշտպանելու ջանքերին ցուցաբերած արժեքավոր աջակցության համար», - գրել է արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն