Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է մի շարք ոլորտներում․ Բայրամով
Տնտեսություն
Մի քանի օր առաջ ադրբեջանական նավթամթերք է առաքվել Հայաստան։
Ըստ APA-ի՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Նախարարը նշել է, որ անկախությունից ի վեր Ադրբեջանի և Հայաստանի միջև նման բան տեղի չի ունեցել. «Հետևաբար, մենք ներկայումս զրոյից ինչ-որ բան ենք ստեղծում։ Հայաստանի խնդրանքը վերաբերում էր նավթամթերքին, և ադրբեջանական կողմը ընդունել է այն»։
Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է նաև այլ ոլորտներում. «Մենք չենք կարող խոսել երկու երկրների միջև ռազմական առևտրի մասին, բայց մի շարք այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ