Թրամփին մեղադրել են Լոնդոնի հանդեպ նախանձի մեջ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարբերաբար քննադատում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը՝ Միացյալ Նահանգներում այն քաղաքների բացակայության պատճառով, որոնք կարող են մրցակցել Լոնդոնի հետ գլոբալ մակարդակում: Այս մասին հայտարարել Է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը, փոխանցում է Financial Times-ը։
«Ես կարծում եմ, որ դա մասամբ կարող է պայմանավորված լինել նրանով, որ նախագահը նախանձում է, որ ԱՄՆ-ում չկան գլոբալ քաղաքներ, որոնք կարող են մրցակցել Լոնդոնի հետ», - ասել է քաղաքական գործիչը: Նա հավելել է, որ Լոնդոնը, իր կարծիքով, շարունակում է մնալ ավելի անվտանգ qաղաք, քան ԱՄՆ-ում իր հիմնական մրցակիցները:
{անը նաև հիասթափություն է հայտնել, որ ԱՄՆ առաջնորդի նման հռետորաբանությունը վերցնում են աջակողմյան քաղաքական գործիչները Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ երկրներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)