Զելենսկին պլանավորում է տարածքային հարցը քննարկել Թրամփի հետ
Աշխարհ
Ուկրաինացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարածքային հարցեր, մասնավորապես՝ Դոնբասը քննարկելու մտադրության մասին։
Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի, ուրբաթ օրը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի նրա Մար-ա-Լագո նստավայրում դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում։
«Ինչ վերաբերում է զգայուն հարցերին, մենք Թրամփի հետ դրանք կքննարկենք։ Դոնբաս, Զապորոժիեի ատոմակայանը և այլ հարցեր», - ասել է Զելենսկին ուկրաինական Novosti.LIVE հեռուստաալիքի կողմից հրապարակված աուդիոձայնագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)