Ռադան առաջարկել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել հիբրիդային ձևաչափով
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկիի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան առաջարկել է Ուկրաինայում հիբրիդային ընտրությունների ձևաչափ՝ առցանց և արտացանց, որտեղ քվեարկությունը, նրա խոսքով, հնարավոր է տարածվի մի քանի օրվա վրա։
«Ընտրությունների անցկացում արտասահմանում։ Սա իսկապես բարդ հարց է։ Մեր հնարավորությունները (ընտրատեղամասերում – խմբ.) սահմանափակ կլինեն, և մենք պետք է որոշենք՝ դա անենք մի քանի օրվա ընթացքում, թե՞ վերադառնանք առցանց մեխանիզմներով հիբրիդային քվեարկության հարցին», - ասել է Արախամիան ռազմական դրության և պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում ընտրությունների և հանրաքվեների նախապատրաստման հարցերով Գերագույն ռադայի աշխատանքային խմբի նիստում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)