ԱՄՆ-ի «վատերից վատագույնների» թարմացված ցանկում Վրաստանի և ՀՀ-ի քաղաքացիներ կան
Աշխարհ
ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը հրապարակել է երկրում տարբեր հանցագործությունների համար ձերբակալված «վատերից վատագույնների» թարմացված ցանկը: Նրանց թվում են Վրաստանի երկու քաղաքացիներ, որոնք դատապարտվել են մարիխուանա վաճառելու և թմրանյութեր պահելու համար:
Թարմացված էլեկտրոնային տվյալների բազան ներառում է աշխարհի տասնյակ երկրներից օտարերկրացիների, որոնք վերջին 11 ամիսների ընթացքում ձերբակալվել են ներգաղթի և մաքսային ծառայության ոլորտներում տարբեր հանցագործությունների համար: Ձերբակալվածների ամենամեծ թիվը Լատինական Ամերիկայի երկրների քաղաքացիներ են:
Տվյալների բազայում ներառված են նաև Ուկրաինայի 27, Հայաստանի 22, Ռուսաստանի 18, Ադրբեջանի 3, Ղազախստանի 3, Ղրղզստանի 2, Բելառուսի 2 և Մոլդովայի 1 քաղաքացի:
«Վատերից վատագույնների» տվյալների բազայում ներառված են նաև Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիներ: Ամենամեծ թիվը՝ 85, Ռումինիայի քաղաքացիներ են, 8-ը՝ Ֆրանսիայի, նույնքանը՝ Լեհաստանի, 7-ը՝ Պորտուգալիայի, 6-ը՝ Իսպանիայի, 5-ը՝ Իտալիայի, 3-ական՝ Գերմանիայի և Էստոնիայի, 2-ական՝ Հունաստանի և Հունգարիայի քաղաքացիներ: Տվյալների բազան ներառում է Ավստրիայի, Բուլղարիայի, Չեխիայի և Էստոնիայի մեկական քաղաքացի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)