Իրանն իր ջրային տարածքներում կալանավորել է օտարերկրյա լցանավ
Աշխարհ
Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են ևս մեկ օտարերկրյա նավթատար լցանավ՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մոջթաբա Ղահրամանիի խոսքով՝ նավը տեղափոխում էր մոտ 4 միլիոն լիտր վառելիք։ Նավի անձնակազմի տասնվեց անդամները ձերբակալվել են։ Նրանց քաղաքացիության կամ լցանավի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru