Ադրբեջանն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը․ Բայրամով
Աշխարհ
Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում առկա լարվածությունը կապված չէ Ուկրաինայում հակամարտության հետ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը կապված չէր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հետ», - նշել է նա։ Դիվանագետը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ մոտեցում է ցուցաբերում նաև պաղեստինյան հարցում՝ Իսրայելի հետ հարաբերությունները կառուցելով փոխադարձ հարգանքի և ազգային շահերի հիման վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն