ԱՄՆ–ն Ուկրաինային առաջարկել է 15 տարվա անվտանգության երաշխիքներ
Աշխարհ
ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկել է 15 տարվա անվտանգության երաշխիքներ՝ դրանք երկարաձգելու հնարավորությամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է 15 տարուց ավելի, և ես մեծ հաջողություն կհամարեմ, եթե [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը համաձայնվի դրան հանդիպման ժամանակ», - նշել է Ուկրաինայի առաջնորդը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է։ Նա հավելել էր, որ Կիևի համար անվտանգության երաշխիքները կքննարկի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)