Լիբիայում իրավիճակը կրկին անկառավարելի է դարձել
Աշխարհ
Լիբիայում իրավիճակը կրկին լարվել է։ Լիբիական մի շարք զինվորական խմբավորումներ դուրս են եկել Լիբիայի ազգային անցումային խորհրդի վերահսկողությունից և ապօրինաբար հազարավոր մարդկանց գաղտնի բանտեր են ուղարկում։
ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել տիրող իրավիճակի առիթով։ Ըստ ՄԱԿ—ի ներկայացուցիչների՝ այժմ անօրինական զինված խմբավորումները Մուամար Քադաֆիի մոտ 8 հազ. կողմնակիցների անօրինական պահում են բանտերում և նրանց մեծ մասին տանջանքների և բռնությունների ենթարկում։
ՄԱԿ–ի պաշտոնյաները անհանգստացած են, որ անցումային խորհուրդը չի տիրապետում իրավիճակին, ինչն էլ կարող է էլ ավելի խորացնել առճակատումը։
Հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ