Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է․ Թրամփ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը ծանր վիճակում է՝ իր խոսքերին ոչ մի ապացույց չբերելով: Նրա խոսքը մեջբերում Է Politico պարբերականը։
«Նրանց տնտեսությունը ծանր վիճակում է, շատ ծանր վիճակում», - ասել Է Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքի երկրներն օգտագործում են պատժամիջոցները՝ իրենց կորցրած գլոբալ ազդեցությունը պահպանելու համար: Նրանք ձգտում են «համաշխարհային մեծամասնության երկրներին զրկել ինքնուրույն քաղաքական ընտրության իրավունքից, դանդաղեցնել նրանց տնտեսական, տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացումը», իսկ այնպիսի միջոցներ ներկայացնելու փորձերը, ինչպիսիք են «վեճերի խաղաղ կարգավորումը», չեն դիմանում քննադատությանը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ