Կիմ Չեն Ընը Պուտինին ամանորյա հեռագիր է հղել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ամանորի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ հարգարժան Կիմ Չեն Ընը դեկտեմբերի 27-ին շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հեռագրում ԿԺԴՀ առաջնորդը հայտարարել է, որ կորեա-ռուսական հարաբերություններն ընթացիկ տարում էլ ավելի են ամրապնդվել՝ որպես ամենաանկեղծ դաշնակցային հարաբերություններ: Հյուսիսկորեացի քաղաքական գործիչը նշել է, որ ոչ ոք չի կարող կոտրել ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի ժողովուրդների հարաբերություններն ու համախմբվածությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)