ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին
Ռուսաստան
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին և էներգետիկ ենթակառուցվածքի այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Հարվածները իրականացվել են շաբաթ օրը՝ գիշերը։
Պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ գործողությունը կատարվել է ի պատասխան Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտների դեմ իրականացված հարձակումների։ Օգտագործվել է մեծ հեռահարության բարձր ճշգրտության զինատեսակներ՝ ցամաքային, օդային և ծովային բազավորումով, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային աէրոբալիստիկ հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հարվածների բոլոր նպատակները իրականացվել են, իսկ նշանակված բոլոր օբյեկտները խոցվել են։ Գերատեսչությունը նշում է, որ հարվածներն ուղղված են եղել բացառապես ռազմական և ռազմավարական նշանակության թիրախների դեմ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)