Ռուսաստանը «Օրեշնիկ» հրթիռներ է տեղակայել Բելառուսի նախկին ավիաբազայում
Ռուսաստան
Ռուսաստանը, ենթադրաբար, «Օրեշնիկ» հիպերձայնային բալիստիկ հրթիռներ է տեղակայել Բելառուսի արևելքում գտնվող նախկին ավիաբազայում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով արբանյակային պատկերների վերլուծությանը։
Խոսքը վերաբերում է Մոգիլյովի մարզում գտնվող «Կրիչև-6» օբյեկտին, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից հինգ կիլոմետր հեռավորության վրա։ Գործակալությունը նշում է, որ բազան գտնվում է Ուկրաինայից մոտավորապես 180 կիլոմետր և Լիտվայի ու Լեհաստանի սահմաններից մոտ 400 կիլոմետր հեռավորության վրա։ Պատկերները ցույց են տալիս ռազմավարական հրթիռային բազային բնորոշ կառույցների արագացված շինարարությունը։
Հրապարակումը գրում է, որ սա կարող է վկայել Ռուսաստանի՝ Եվրոպայում թիրախներին հարվածելու կարողությունների աճի մասին։


















































Ամենադիտված
Եկեղեցու դեմ արշավին միացած մոլի նիկոլականը, պարզվում է. Ռոսիա մոլի աշխատակից է