Զելենսկին գնահատել Է Ուկրաինայի գիշերային գնդակոծության վնասը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ գիշերը երկիրը հերթական հարձակման է ենթարկվել։ Վնասը նա գնահատել է Telegram-ի իր ալիքում։
Զելենսկու խոսքով՝ գիշերը Ուկրաինան գրոհել են գրեթե 500 անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Երկրի ուղղությամբ արձակվել է նաև 40 հրթիռ, այդ թվում՝ «Կինժալ»-ներ։ Պետական գործիչը հարձակման գլխավոր թիրախ է անվանել Կիևը, այն է՝ ներգետիկայի և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները:
«Մայրաքաղաքի և մարզերի որոշ շրջաններում բացակայում է էլեկտրամատակարարումը, ջեռուցումը։ Այժմ ընթանում է հրդեհների վերացումը։ Արդեն որոշ էներգետիկ օբյեկտներում սկսել են աշխատել վերանորոգման խմբերը, մնացածը իրենց աշխատանքը կսկսեն օդային տագնապի ավարտից անմիջապես հետո», - հայտնել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)