Ղազախստանի լեռներում զբոսաշրջային խումբը կապի դուրս չի գալիս․ մեկ ալպինիստ մահացել է, երկուսը՝ անհետ կորել
Հասարակություն
Ղազախստանում լեռնային տարածքում հայտնաբերվել է մահացած զբոսաշրջիկ, որը երկու այլ ալպինիստների հետ բարձրացել էր լեռներ։ Այդ մասին հայտնում է Shot Telegram-ալիքը՝ նշելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են։
Տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 24-ին երեք մարդ ուղևորվել է Տյան Շանի լեռնագագաթներից մեկը՝ Ալմաթիի մարզի տարածքում։ Դեկտեմբերի 26-ի գիշերը խումբը դադարել է կապի դուրս գալ, ինչից հետո նրանց հարազատները դիմել են արտակարգ ծառայություններին։
Որոնումների ընթացքում՝ մոտ 3700 մետր բարձրության վրա, հայտնաբերվել է ալպինիստներից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մյուս երկու զբոսաշրջիկները համարվում են անհետ կորած։ Չի բացառվում, որ նրանց տարել է ձնահոսքը։ Այժմ պարզվում է նաև՝ արդյոք խմբում եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)