Ճապոնիայում ավելի քան հիսուն մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել
Աշխարհ
Դեկտեմբերի 27-ի գիշերը Ճապոնիայի Գունմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել ավելի քան 50 ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար։ Այս մասին գրում է NTV-ն։
Լրագրողների տվյալներով՝ մեքենաները բախվել են Մինակամի քաղաքի մոտ գտնվող Կանեցու մայրուղում։ Ճանապարհով ընթացող մեծ բեռնատարը սահել է, ինչի հետևանքով՝ այն կանգ է առել։ Արդյունքում, բեռնատարին մեկը մյուսի հետևից բախվել են դրա հետևից եկող 55 մեքենաներ։ Դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։
Ականատեսների խոսքով՝ վթարը տեղի է ունեցել թեքության վրա և շրջադարձի մոտ։ Հետևաբար, բեռնատարի հետևից եկող վարորդները չեն նկատել, որ այն սահել է։ Ճանապարհի այն հատվածում, որտեղ մեքենաները բախվել են, երթևեկությունը սահմանափակվել է երկու ուղղություններով։
Ճապոնական TBS News հեռուստաալիքի լրագրողները X սոցիալական ցանցում հայտնել են, որ վթարի հետևանքով վիրավորվել է 26 մարդ։ 77-ամյա կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը