Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանը
Հայաստան
Հայաստան–Թուրքիա սահմանը կարող է բացվել 32 տարվա դադարից հետո, սակայն սահմանափակ ռեժիմով՝ միայն երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այդ մասին գրում է հայկական Hraparak թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ համապատասխան առաջարկը ներառված է փաստաթղթում, որը Երևանին փոխանցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Նշվում է, որ այդ ձևաչափով սահմանը կարող է բացվել արդեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Փաստաթղթում նաև առաջարկվում է բեռնափոխադրումների տարանցում Հայաստան՝ Վրաստանի տարածքով, քանի որ Թուրքիան դեռ պատրաստ չէ ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկին, գրում է Lenta.ru-ն։
Հայաստան–Թուրքիա սահմանը փակ է 1993 թվականից։ Այդ ընթացքում կողմերը բազմիցս քննարկել են դրա բացման հնարավորությունը։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանն ու Անկարան կարող են մոտ ապագայում քայլեր ձեռնարկել սահմանների բացման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)