ԱԹՍ-ները հարձակվել են Մոսկվայի վրա
Ռուսաստան
Մոսկվայի մերձակայքում ոչնչացվել է երեք անօդաչու թռչող սարք։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանին-ը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների խոցման վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները։ Քաղաքապետը չի մանրամասնել, թե կոնկրետ որտեղ են ոչնչացվել սարքերը, ինչպես նաև չի հայտնել հնարավոր վնասների կամ տուժածների մասին։
Միևնույն օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է նաև, որ ժամը 13:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինան փորձել է հարձակվել Բրյանսկի մարզի վրա՝ օգտագործելով ինքնաթիռային տիպի 36 անօդաչու թռչող սարք։ Բոլոր օդային թիրախները ոչնչացվել են։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)