Գերմանիայում կանխատեսել են Զելենսկի–Թրամփ հանդիպման ձախողումը
Համաշխարհային Մամուլ
Գերմանացի անվտանգության հարցերի փորձագետ Պիտեր Նոյմանը հայտարարել է, որ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների՝ Վլադիմիր Զելենսկիի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, հաջողություն չի ունենա։ Այդ մասին նա ասել է գերմանական Bild պարբերականին տված մեկնաբանության մեջ։
Նոյմանի խոսքով՝ Ուկրաինան ներկայումս խոչընդոտ է ԱՄՆ-ի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ճանապարհին։ Փորձագետը նշում է, որ Թրամփը Մոսկվայի հետ երկխոսության վերականգնումը դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից մեկը։
Այս հանգամանքով էլ, ըստ Նոյմանի, պայմանավորված է այն, որ Վաշինգտոն–Կիև բանակցությունները դժվար թե արդյունավետ լինեն։ Նա հավելել է նաև, որ ԱՄՆ նախագահը չի ընկալում Զելենսկուն որպես իրեն հավասար գործընկեր, ինչը ևս ազդում է հանդիպման հնարավոր արդյունքների վրա։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)