Զելենսկին ժամանել է Կանադա․ կհանդիպի վարչապետ Քարնիի հետ
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Հալիֆաքս՝ Կանադա, վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում անելով Ուկրաինայի առաջնորդի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովին։
Կանադայից Զելենսկին կմեկնի Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման։
«Մենք ժամանել ենք Հալիֆաքս», – ասել է Նիկիֆորովը։ «Կլինի նախագահի և վարչապետ Քարնիի երկկողմ հանդիպում, որին կհաջորդի համատեղ հեռախոսազրույց եվրոպացի առաջնորդների հետ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)