ԱՄՆ ազգային նոր ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի հետ երկխոսությանը. Լավրով
Աշխարհ
ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը չի հակասում Ռուսաստանի հետ երկխոսությանը, սակայն Մոսկվան դատելու է Վաշինգտոնի կոնկրետ քայլերով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ТАСС-ին տված հարցազրույցում՝ ամփոփելով 2025 թվականը։
«Տեսականորեն ռազմավարության մեջ ամրագրված որոշ գաղափարներ չեն հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը։ Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով», – ասել է նախարարը։
Սպիտակ տունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության թարմացված ռազմավարությունը։ Փաստաթուղթը հայտարարում է Վաշինգտոնի հեռացումը աշխարհակարգի համար միանձնյա պատասխանատվության փիլիսոփայությունից, մատնանշում է Ռուսաստանի հետ հարաբերություններում ռազմավարական կայունություն ապահովելու ձգտումը և արձանագրում Եվրոպայի հետ պահպանվող հակասությունները։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)