Նեթանյահուն թռել է Թրամփի մոտ՝ «կանաչ լույս» ստանալու
Համաշխարհային Մամուլ
Կիրակի առավոտյան վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմեկնի Միացյալ Նահանգներ՝ Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։
Իսրայելական Channel 7-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Նեթանյահուն, ինչպես սպասվում է, Թրամփին կներկայացնի «Իրանի կողմից բալիստիկ հրթիռների ծրագրի հաջող վերականգնման» ապացույցներ և կխնդրի «կանաչ լույս» հնարավոր ռազմական գործողությունների համար։ Ավելին, լրատվամիջոցը հաղորդում է, որ Նեթանյահուն ԱՄՆ նախագահին կհստակեցնի, որ Իսրայելը չի համաձայնի անցնել Գազայի պլանի երկրորդ փուլին, եթե ՀԱՄԱՍ–ը չզինաթափվի։
Երկուշաբթի օրը Թրամփի հետ հանդիպումից բացի, Իսրայելի վարչապետը, ինչպես սպասվում է, մի քանի այլ հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Մայամիի հրեական համայնքի հետ։
NBC-ի տվյալներով՝ Իսրայելը կարծում է, որ Իրանը վերականգնում է նախորդ հարձակումներից վնասված իր արտադրական օբյեկտները և աշխատում է իր հակաօդային պաշտպանության համակարգերի վերականգնման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)