Դիլիջանի Հովք բնակավայրում փայտանյութով մեքենա է հայտնաբերվել
Հասարակություն
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները Դիլիջան համայնքի Հովք բնակավայրում հայտնաբերել են ՈւԱԶ մակնիշի փայտանյութով բեռնված մեքենա: Այդ մասին հայտնում է ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը:
Մեքենայի վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել:
Կազմվել է համապատասխան արձանագրություն, փայտանյութը տեղափոխվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառնտեսություն» մասնաճյուղի ներքին պահեստ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն