Լանջիկից դեպի Ազատան գլխավոր ճանապարհի 25 կմ հատվածում երկկողմանի մերկասառույց է
Հասարակություն
Այսօր Շիրակի մարզի որոշ ճանապարհահատվածներում մերկասառույց է, հայտնում է Shamshyan.com-ը։
Երևան Գյումրի ավտոճանապարհի՝ Լանջիկից մինչև Ազատան բնակավայր ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։
Եթե որոշ հատվածներում ճանապարհից հեռացվել է ձյունը ու կատարվել աղ ու ավազով անհրաժեշտ մշակում, ապա այս Լանջիկ-Ազատան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհահատվածում կարելի է ասել ճանապարհն սպասարկող ճանշինը մատը մատին չի տվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր օրվա ընթացքում մի քանի ավտոմեքենաներ էլ հայտնվել են ձնակույտում՝ ճանապարհի մերկասառույցի պատճառով, և վարորդներին միայն օգնության են հասել ինչպես միշտ փրկարարներն ու պարեկները։


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի