Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է առանց հոսանքի․ Ռոմանոս Պետրոսյանը մանրամասներ է հայտնել
Հասարակություն
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կեսգիշերն անց ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում տեղի ունեցած խոշոր մասշտաբի վթարի հետեւանքով հոսանքազրկվել էին շուրջ 51.000 բաժանորդներ։ ՀԷՑ-ի հերթապահ խմբերի եւ մասնագիտական ստորաբաժանումների օպերատիվ ներգրավմամբ մինչ այս պահը հնարավոր է դարձել վերականգնել էլեկտրամատակարարումը գրեթե 40.000 բաժանորդների համար:
Շուրջ 11.500 մեր բաժանորդների էլեկտրամատակարարումը կվերականգնվի, մեր գնահատմամբ, վաղը մինչեւ 22։00-ն։
Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակի համար։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում