102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար
Հայաստան
102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Այս հարցը մեր օրակարգում չէ», – ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը երկրից ՀՀ իշխանությունների օրակարգում է։
Նրա խոսքով, Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի, այդպիսի քաղաքականություն չի վարվում․ «Այս ամենն ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները»,- ասել է նա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում