Երևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար
Հայաստան
Հայաստանը, ի թիվս այլ հարցերի, քննարկում է Ադրբեջանի հետ ուղիղ առևտրի հարցը, և որքան խորը լինի խաղաղության ինստիտուցիոնալացումը, այնքան ավելի հավանական է այս սցենարի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Այս հարցը նույնպես օրակարգում է։ Եվ ես կարծում եմ, որ որքան շատ ենք մենք շարժվում խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ, որքան ավելի են մեր հասարակությունում առկա հոգեբանական դժվարությունները մի կողմ գնում, ամրապնդվում է փոխադարձ վստահությունը, որքան ավելի ենք առաջ շարժվում փորձի վրա հիմնված համագործակցության մեջ, նման սցենարները կդառնան շատ ավելի իրատեսական», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվում է ուղիղ առևտուրը Ադրբեջանի հետ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում