Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել
Աշխարհ
Լևոն XIV Հռոմի պապն Ուկրաինային օգնություն է փոխանցել․ երեք բեռնատար՝ 100 հազար բաժին հավով և բանջարեղենով արագ պատրաստվող ապուրով, տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Սուրբ ծննդյան նախօրեին կորեական Samyang Foods ընկերության ուղարկած հումանիտար օգնությամբ երեք բեռնատարները ժամանել են Վատիկան։ Այնուհետև բեռն ուղարկել են մարտական գործողությունների գոտիներ՝ ռմբակոծություններից առավել տուժած շրջաններ, որտեղ չկան էլեկտրականություն, ջուր և ջեռուցում։
Կարդինալ Կոնրադ Կրաևսկին նշել է, որ Լևոն պապը «ոչ միայն աղոթում է խաղաղության համար, այլև ցանկանում է ներկա լինել տառապող ընտանիքներում»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում