Բրիջիտ Բարդոն ցանկանում էր այցելել Ռուսաստան՝ մահից ամիսներ առաջ
Հասարակություն
Ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Բրիջիտ Բարդոն մահից մի քանի ամիս առաջ մտադրություն է ունեցել այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտնել է նրա մտերիմ ընկերը՝ փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին՝ aif.ru-ի հետ զրույցում։
Դոբրովինսկու խոսքով՝ Բարդոն երկար տարիներ հետաքրքրված է եղել ռուսական մշակույթով և Ռուսաստանն անվանել է այն երկիրը, որտեղ կարող է «գտնել հին Ֆրանսիան»։ Նրա խոսքով՝ վերջին զրույցը դերասանուհու հետ տեղի է ունեցել մահից մի քանի ամիս առաջ, և Բարդոն ասել է, որ ուժ գտնելու դեպքում անպայման կայցելի Ռուսաստան։
Բրիջիտ Բարդոն մահացել է դեկտեմբերի 28-ին՝ 91 տարեկանում։ Հայտնի է, որ նոյեմբերին նա ավելի քան 10 օր հոսպիտալացված է եղել Տուլոնի «Սեն-Ժան» հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակի մանրամասները չեն հրապարակվել, սակայն դա վերջին երկու ամիսների ընթացքում երկրորդ հոսպիտալացումն էր։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru