Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի՝ խաղաղությանը պատրաստակամության մասին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում գրել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության և շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին ջանքերի համար։
«Մենք բովանդակալից զրույց ունեցանք բոլոր հարցերի շուրջ և բարձր ենք գնահատում ուկրաինական և ամերիկյան թիմերի կողմից վերջին շաբաթներին գրանցած առաջընթացը։ Ուկրաինան պատրաստ է խաղաղության», - գրել է Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են խաղաղության ծրագրի բոլոր ասպեկտները և հասել են նշանակալի արդյունքների։ Նա նշել է, որ անվտանգության երաշխիքները երկարատև խաղաղության հասնելու բանալին են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru