Ռուսաստանում հայտարարել են՝ ԵՄ-ն և Ուկրաինան «ականներ» են դնում կարգավորման խաղաղության ծրագրում
Ռուսաստան
Եվրամիության և Ուկրաինայի որոշ ներկայացուցիչներ տարբեր «ականներ» են տեղադրում Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղության ծրագրում։ Այս կարծիքը հայտնել է Դաշնային խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը ՏԱՍՍ-ի համար հրապարակված հոդվածում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարության հետ չպետք է հիմնարար համաձայնություններ կնքվեն. անկախ հնարավոր ընտրությունների արդյունքից՝ դա էական չէ։
«Հետևաբար, կարևոր է առաջ մղել բանակցությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ակտիվ մասնակցությամբ, և ամենակարևորը՝ չեզոքացնել բոլոր այն ականները, որոնք Բրյուսելն ու Կիևը տեղադրում են ցանկացած ծրագրում՝ Ռուսաստանի համար ակնհայտորեն անընդունելի կետերը ծածկելով ավելի քիչ նշանակալի կետերով», -գրել է խորհրդարանականը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում