Կիմ Չեն Ընը մասնակցել է ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է հեռահար ռազմավարական թևավոր հրթիռների արձակման վարժանքներին, հաղորդում է Փհենյանի Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA):
Վարժանքները, որոնք նպատակ ունեին ստուգել հեռահար հրթիռային ստորաբաժանումների հակագրոհի պատրաստությունը և կատարելագործել հրթիռային անձնակազմերի մանևրման և կրակային առաջադրանքների հմտությունները, տեղի են ունեցել Դեղին ծովում:
Հրթիռները թռել են ծովի վրայով օդային տարածքով մոտ 10 վայրկյան և խոցել են իրենց թիրախը:


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru