Ռուսական զորքերը ճեղքել են Կարմիր Լիմանի պաշտպանությունը
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերը ճեղքել են Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքում գտնվող Կարմիր Լիման քաղաքի պաշտպանական գիծը։ Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Արևմուտք» զորախմբավորման հրամանատար Սերգեյ Կուզովլևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հրամանատարի խոսքով՝ ռուսական ստորաբաժանումները քաղաք են մտել միաժամանակ մի քանի ուղղություններով։ Մարտական գործողությունները շարունակվում են քաղաքային կառուցապատման ներսում, իսկ գրոհին մասնակցում են 25-րդ բանակի ստորաբաժանումները։
Նույն խորհրդակցության ընթացքում Պուտինը նաև հայտնել է Զապորոժժյա ուղղությամբ առաջխաղացման մասին։ Նրա խոսքով՝ հարձակողական գործողություններն իրականացվում են «Դնեպր» զորախմբավորման ստորաբաժանումների կողմից՝ հատուկ ռազմական գործողության շրջանակում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru