Նոր արագաչափեր են տեղադրվել
Հասարակություն
Երթևեկության առավելագույն արագությունը վերահսկող տեսալուսանկարահանող տեխնիկական միջոցների բացակայությունը հաճախ հանգեցնում է նրան, որ վարորդները գերազանցում են թույլատրելի արագությունը՝ ստեղծելով վթարային իրավիճակներ։ Այս մասին տեղեկացնում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ 2026 թվականի հունվարի 5-ից կգործարկվեն․
տեսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Երևան քաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի հարակից ճանապարհահատվածում,
լուսանկարահանող տեխնիկակական միջոց՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում՝ թիվ 6 հիմնական դպրոցի հարակից ճանապարհահատվածում (թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է)։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ճանապարհային անվտանգությունը կախված է ոչ միայն կանոնների իմացությունից, այլև դրանց պահպանությունից։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները՝ ապահովելով ձեր և մյուսների անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում