Զելենսկին հայտարարել է, թե ռուսական բանակը պատրաստվում է հարվածներ հասցնել Կիևում կառավարական շենքերին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Վալդայում Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին անվանել է «հերթական սուտ»։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ռուսաստանը, այսպիսով, հող է նախապատրաստում Կիևում Ուկրաինայի կառավարական շենքերի վրա հարված հասցնելու համար։
«Սա Ռուսաստանի Դաշնության կողմից հնչող հերթական սուտն է։ Ակնհայտ է, որ մենք երեկ հանդիպում ենք ունեցել Թրամփի հետ, և պարզ է, որ եթե մենք վեճ չունենք Ամերիկայի հետ, և առաջընթաց ենք գրանցում, դա ռուսների համար ձախողում է։ Որովհետև նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը. այն ավարտելու միակ ճանապարհը նրանց վրա ճնշում գործադրելն է։ Եվ այսպես, վստահ եմ, որ նրանք պատճառներ էին փնտրում», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում