Սաուդյան Արաբիան հարվածել է Եմենի խոշորագույն նավահանգստին․WSJ
Աշխարհ
Սաուդյան Արաբիան հարվածել է Արաբական ծովում գտնվող Եմենի խոշորագույն նավահանգստին՝ Մուկալլահին, Արաբական Միացյալ Էմիրություններից զենքի մատակարարման պատճառով: Այս մասին հայտարարել Է Սաուդյան Արաբիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների խոսքով՝ հարվածներին հասցված զենքն ու տեխնիկան բեռնաթափվել են երկու նավերից, որոնք դուրս են եկել ԱՄԷ-ի Ֆուջեյրա նավահանգստից և անջատել են իրենց հետևման համակարգերը: Սաուդյան իշխանությունները հայտարարել են, որ զենքը նախատեսված է եղել Հարավային անցումային խորհրդին աջակցելու համար, այն խմբավորմանը, որը հանդես է գալիս Եմենի հյուսիս-արևմուտքում առանձին պետություն ստեղծելու օգտին։
Պարբերականը նշում է, որ հարվածը հանգեցրել է Պարսից ծոցում երկու դաշնակիցների միջև լարվածության սրմանը, որոնք ավելի ու ավելի են տարակարծիք Եմենի շարունակվող քաղաքացիական պատերազմի նպատակների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում