Կայացել է ԱԲ վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը
Հասարակություն
Դեկտեմբերի 29-ին կայացել է Արհեստական բանականության (ԱԲ) վիրտուալ ինստիտուտի շահառուների երկրորդ հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
«Հանդիպման նպատակն էր մանրամասնել դիմելու ընթացակարգը, քայլերի հաջորդականությունը, ինչպես նաև տվյալ ձևաչափով հանդիպման մասնակիցներին ևս մեկ անգամ ներկայացնել ինստիտուտի գործունեության հիմնական ուղղությունները։
Հանդիպման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը՝ ընդգծելով, որ այն ԲՏԱ նախարարության ռազմավարական նախաձեռնություններից է։ Նախարարի առաջին տեղակալն իր խոսքում նշել է, որ ինստիտուտը միտված է Հայաստանում ԱԲ նորարարությունների զարգացմանը և տեխնոլոգիական համագործակցության ամրապնդմանը։
Այնուհետև տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր՝ շահառու դառնալու պայմանների, դիմումների ներկայացման ընթացակարգի, ծրագրերի իրականացման առանձնահատկությունների, ինչպես նաև համագործակցության հնարավոր ձևաչափերի վերաբերյալ։
Բոլոր հարցերին նախարարի առաջին տեղակալը տվել է համապարփակ և սպառիչ պատասխաններ, իսկ ներկայացված առաջարկները կքննարկվեն ինստիտուտի հետագա գործունեության շրջանակում։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում