Զելենսկին հայտարարել է` Ուկրաինան կախված է ԱՄՆ-ի օգնությունից
Աշխարհ
Ուկրաինան չի կարող պաշտպանվել՝ առանց ԱՄՆ աջակցության, հատկապես օդում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ամերիկյան Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարո՞ղ ենք հաղթել՝ առանց ԱՄՆ աջակցության։ Ոչ։ Առանց ԱՄՆ աջակցության՝ մենք չենք կարող պաշտպանել երկինքը։ Եվ նույնիսկ հիմա դա դժվար է», - ասել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ԱՄՆ ՀՕՊ համակարգերը ներկայումս օգնում են Կիևին հակազդել ռուսական անօդաչու թռչող սարքերին և հրթիռներին։ Ուկրաինան նաև հրետանի և արկեր է գնում ԱՄՆ-ից։
Ավելին, հարցազրույցում Զելենսկին նշել է իր մտադրության մասին՝ լքել իր պաշտոնը ռուս-ուկրաինական հակամարտության ավարտից հետո։ Զելենսկին նշել է, որ ուկրաինացիների 87%-ը ցանկանում է խաղաղություն, բայց ուկրաինացիների 85%-ը դեմ է Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերմանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում