Վլադիմիր Պուտինը «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի հիմնադիր և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։
Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը պաշտոնապես հրապարակվել է։ Այս բարձր պետական պարգևը Սերգեյ Գալիցկուն շնորհվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև երկարամյա նվիրված ծառայության համար։
Սերգեյ Գալիցկիի երկարամյա աշխատանքը զգալի ազդեցություն է ունեցել երկրի, այդ թվում՝ Կրասնոդարի երկրամասի սոցիալ-տնտեսական զարգացման և սպորտային ենթակառուցվածքների վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում