Վենեսուելայի բանակը 2025 թվականին ոչնչացրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 39 ինքնաթիռ. Մադուրո
Աշխարհ
Վենեսուելայի բանակը 2025 թվականին ոչնչացրել է 39 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
«Ես ուզում եմ շնորհավորել մեր զինված ուժերին, մեր տարածքային պաշտպանության համալիրին և հատկապես մեր օդային պաշտպանությանը և ռազմական ավիացիային, քանի որ դեկտեմբերի 28-ին Ապուրե նահանգում խփվել է այս տարվա 31-րդ թմրանյութ տեղափոխող ինքնաթիռը», - ասել է Մադուրոն։
Երկուշաբթի օրը Ամազոնաս նահանգում ոչնչացվել է ևս ութ ինքնաթիռ։
Նրա խոսքով՝ Վենեսուելայի բանակը թմրանյութերի դեմ պայքարի օրենքի ընդունումից ի վեր ոչնչացրել է 430 թմրանյութ տեղափոխող ինքնաթիռ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում