Չինաստանը կոչով դիմել է ուկրաինական հակամարտության կողմերին
Աշխարհ
Չինաստանն ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել հետագա էսկալացիայից։ Այս մասին հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը, փոխանցում է Lenta-ն։
«Չինաստանը բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում պահպանել երեք սկզբունք՝ կանխել հակամարտության ընդլայնումը, խուսափել իրավիճակի սրումից, հրաժարվել թշնամանքի հրահրումից և պայմաններ ստեղծել ճգնաժամի քաղաքական կարգավորման համար», - ընդգծել է գերատեսչության ներկայացուցիչը:
Այս կերպ նա մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա իրականացված անօդաչու հարձակումը: Լին Ցզյանը նաև ընդգծել է, որ երկխոսությունն ու բանակցությունները մնում են «ուկրաինական ճգնաժամի կարգավորման միակ իրատեսական ճանապարհը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում