Որոնք են Ուկրաինայում խաղաղության երեք չափանիշները․ Politico
Աշխարհ
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն նշել է Ուկրաինայում ապագա խաղաղության երեք հիմնական չափանիշ: Նրա խոսքերը փոխանցում է Politico-ն։
Դրանցից առաջինը նա անվանել է հաշվետվողականությունը։ Այդ ուղղությամբ քայլերից մեկը, Բերսեի կարծիքով, պահանջների կարգավորման հարցով Ուկրաինայի միջազգային հանձնաժողովի ստեղծումն է, որը կզբաղվի հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցման հարցերով որոշումների կայացմամբ:
Երկրորդ չափանիշը իրավական նորմերի պահպանումն է։ Ինչպես ընդգծել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը, խաղաղ կարգավորումը և հետպատերազմյան վերականգնումը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի, մասնավորապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա:
Որպես երրորդ չափանիշ նա նշել Է Ուկրաինայի համար անվտանգության հուսալի երաշխիքների առկայությունը, որոնք ապահովված են գործուն իրավական մեխանիզմներով, որոնք թույլ չեն տա ապագայում հակամարտության ապասառեցում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում