Զելենսկին Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը կդնի հանրաքվեի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին համաձայնել է Դոնբասում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցը՝ զորքերի փոխադարձ դուրսբերմամբ, դնել հանրաքվեի։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ փոխզիջումը կլինի այն, որ Դոնբասում ստեղծվի ազատ տնտեսական գոտի, բայց ուկրաինական զորքերը պետք է մի քանի կիլոմետր նահանջեն։
«Սա նշանակում է, որ Ռուսաստանը պետք է մի քանի կիլոմետր փոքր քայլերով նահանջի։ Այս ազատ տնտեսական գոտին կունենա հատուկ կանոններ։ Հանրաքվեի նման մի բան այն ընդունելու կամ մերժելու միջոց է», - ասել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում