Հայտնաբերվել են ավելի քան երեք տասնյակ սատկած դելֆիններ
Աշխարհ
Նոր Զելանդիայում բնապահպանները ծովի ափին հայտնաբերել են 33 սատկած կետանման դելֆինների։ Ըստ փորձաքննության տվյալների՝ դելֆինները մոտեցել են ծովի ափին և չեն կարողացել ետ վերադառնալ։ Հաղորդում է ամերիկյան «ABC News»–ը։
Սատկած դելֆինները եղել են 99 դելֆիններից բաղկացած մեծ խմբի մի մասը։ Ըստ բնապահպանների Նոր Զելանդիայի հարավային կղզիներից մեկի ափերին օրեր առաջ նման դեպք է արձանագրվել, որի ժամանակ կղզու ափին հայտնված կետանման դելֆինների խմբից մի քանի դելֆիններին բնահպաններին հաջողվել է վերադրաձնել ավելի խորը ջրեր։
Բնապահպանները հայտնել են, որ ծանծաղուտներում հայտնված կետանման դելֆինների երկարությունը միջինը կազմել է 3–6մ, որոնց քաշը եղել է մոտ 800 ֆունտ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ